Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Ելք»-ի պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

«Ելք»-ի պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
22.06.2018 | 22:39

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Նա դատարանին ներկայացրեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի անձնական երաշխավորությունները: Դատավորը նշեց, որ միջնորդությունը կքննվի հունիսի 25-ին:

Դիտվել է՝ 3784

Մեկնաբանություններ